Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Թե բա՝ 1-6-րդ դասարանների մշակվող ծրագրում Ոսկեդարը կա․ դա համարում եք՝ կա՞»․ Ս․ Գրիգորյան

647
Շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ., 16:55
«Թե բա՝ 1-6-րդ դասարանների մշակվող ծրագրում Ոսկեդարը կա․ դա համարում եք՝ կա՞»․ Ս․ Գրիգորյան

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա 1-6-րդ դասարանների մշակվող ծրագրում Ոսկե դարը կա։ Դա համարում եք կա՞...
Չէ, հարգելի պատասխանատուներ, դպրոցական ծրագրերում կար ու ձև մի արեք։ Մասնագետների կարծիքը լսեք։ Համագործակցեք վերջապես։
Թե բա դժվար է ընտրելը։ Բա ի՞նչ էիք կարծում։ 5-րդ դարից մինչև հիմա ստեղծվածը մի կարճ ժամանակում խմբագրելո՞ւ էիք...
Նման հարցերն աներկբա պիտի քննարկել մասնագետների հետ։
Լուրջ քննարկումներ են պետք։
Պնդում եմ նորից. հանված հեղինակները պետք է ծրագիր մտցվեն և ուսումնասիրվեն հավուր պատշաճի։ Պլյուսի նման չէ։ Էլ չեմ ասում, որ կին գրողներն էլ են մոռացվել։
Մենք պետք է ազգային դպրոց ունենանք...»։