«Եվս մեկ կեղծ քարոզչական արշավ չեզոքացվեց»․ Գրիգոր Երիցյան
![]() Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ կեղծ քարոզչական արշավ չեզոքացվեց, թե բա «Խորենացուն, Շնորհալուն, Նարեկացուն, Սայաթ-Նովային դպրոցական ծրագրից «ապազգային իշխանությունները» հանում են, ժողովո՛ւրդ»: Նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է և սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան»: Էլ ո՞նց ասեն, որ մտնի որոշ անտաղանդ քարոզչական շրջանակների ուղեղները: Չե՞ք հոգնել երկրի ներսում բոլորի դեմ պատերազմելուց: Ազատ ժամանակ ունեք, ավելի լավ չի՞ այդքան սիրելի Նարեկացի ու Խորենացի ընթերցեք»: |

«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
192Երեկ, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
167Երեկ, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18218.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
16218.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21504.11.2026, 23:48
