««Գրականություն» առարկայից Նարեկացի հանել չի կարելի». Հրանուշ Խառատյան
![]() Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք բավականաչափ գիտե՞նք Նարեկացուն, կարո՞ղ ենք դպրոցում դասավանդել այնպես, որ աշակերտը նրան սիրի Ենթադրում եմ, որ Նարեկացին կրթական ծրագերում չի առաջարկվել, որովհետև, հավանաբար, ուսուցիչները գտել են, որ այն դժվար է յուրացվում աշակերտների կողմից, կամ առհասարակ չի յուրացվում: Եթե դա իսկապես այդպես է, ապա մյուս ենթադրությունս այն է, որ Նարեկացին չի յուրացվել ուսուցիչների կողմից և մատուցումն այնպիսին է, որ անհնար է աշակերտների յուրացումը: Բայց սա Նարեկացին կրթական ծրագրից հանելու պատճառ չէ: Պետք է լուծում լինի: Չեմ ուզում Նարեկացի ներկայացնել այստեղ, բայց աշխարհում մտքի և շարադրանքի այդպիսի գեղեցկություն շատ չկա: Եվ ցանակաված աշակերտ, մի փոքր հաղորդակցվելով այդ գեղեցկությանը, չի կարող չհմայվել: Եվ դա ազդեցություն է ողջ կյանքի վրա: Ողջ աշխարհայացքի, վարքի, մտածողության... Հպարտություն է Նարեկացու առանձին հատվածներ անգիր իմանալը: Մարդ սկսկում է հավատալ, որ ողջ դասական միջնադարի մարդիկ էին այդպես գեղեցիկ մտածում, հուզվում, ապաշխարում, մեղադրում, տանջվում և չհավատալով՝ հավատում: Այ, այս գեղեցկությունն աշակերտին հասանելի դարձնելու համար նախ պետք է ուսուցչին հասանելի դարձնել: Ուսուցիչների հետ առանձին պարապել, պարապել չբարկանալով, չմեղադրելով, պարապել Նարեկացուն սիրելով և Նարեկացու նման... Եթե սա չկարողանանք անել, ուրեմն՝ Նարեկացուն չգիտենք: Եթե Նարեկացուն չգիտենք, ինչպե՞ս դպրոցում Նարեկացի անցնել, և արդյունքում հասնել նրան, որ աշակերտը Նարեկացուն չսիրի, երբեմն էլ նույնիսկ ատի: Ես իսկապես չգիտեմ, բայց ոսուցիչներից նրանք, ում ճանաչում եմ անձամբ, Նարեկացուն չգիտեն, չիմանալով չեն կարող մատուցել, մատուցել չկարողանալով՝ Նարեկացի չեն սովորեցնում: Բայց այդ ուսուցիչներն էլ մեղք չունեն. նրանց էլ Նարեկացի չեն սովորեցրել: Նայում եմ 10-րդ դասարանի «Գրականության» դասագրքում Նարեկացին: Լավ հատվածներ են ընտրված, ըստ էության, կարելի է սովորեցնելով սիրել տալ, ներկայացված է սքանչելի «Տաղ վարդավառին»՝ շուշանը լցվում է շաղով և ողջ տաղը շողշողում է շողով, շաղով ու շարով.... Փոքր տաղ է, բայց զրնգում շաղ ու շողով Վարդավառ է և... տաղից հետո հանձնարարություն աշակերտին՝ գտեք ավետարանից Քրիստոսի պայծառակերպության նկարագրությունը և համեմատեք «Տաղ Վարդավառի» հետ Շ-երի կախարդական շղթան՝ շաղ-շողով ավարտվում է անմիջապես: Ավելի լավ չէ՞ր լինի, օրինակ, հանձնարարել նկարագրեք Վարդավառի ժողովրդական տոնը: Նարեկացու «Մատյան Ողբերգությանը» վկա՝ հեղինակն ավելի գոհ կլիներ: «Գրականություն» առարկայից Նարեկացի հանել չի կարելի. Նարեկացին մարդակային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է: Պետք է լուծում գտնենք այն աշակերտին հասցնելու... |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
