Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. Ոստիկանություն

146
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ., 20:00
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. Ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում՝ ապրիլի 25-ին, ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը, հայտնում են Ոստիկանությունից:

Նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Արման Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ՁՊՎ: