«Փոխնախարարը խոստացավ նորից հանդիպել ու կոնկրետ առաջարկություններ անել»․ չընդունված դիմորդի ծնող
![]() «Իմ և պարոն Թամրազյանի կողմից շատ մանրամասնորեն քննարկվել է ցանկացած խնդիր, եղել են առաջարկություններ, որոնք իմ կողմից չեն ընդունվել, բայց նա կառուցողական մոտեցավ այս խնդրին և խոստացավ, որ վաղը տեղյակ կպահի, նորից կունենանք հանդիպում, և արդեն կոնկրետ առաջարկություններ կանի»,- այս մասին ԿԳՄՍ փոխնախարարի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց չընդունված դիմորդի ծնողը։ Նա նշեց, որ հավելյալ տեղերի վերաբերյալ իրենց պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ։ «Ուրիշ տարբերակ չկա, եթե ասում են՝ սահմանափակ ա, էլ տեղ չկա, ուրեմն մենք մենակ դա ենք պահանջում։ Հիմա իրանք կարող ա ուրիշ տարբերակներ էլ առաջարկեն, էդ վաղը պարզ կլինի։ Էդ տարբերակները ես, բնականաբար, մեր երեխաների ու ծնողների հետ կքննարկեմ, և եթե ձեռնտու տարբերակ լինի, կհամարենք դա հարցի լուծում»,- ասաց ծնողը։ Հիշեցնենք, որ այսօր կառավարության շենքի դիմաց չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Կառավարությունից որևէ արձագանք չստանալուց հետո նրանք շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
