Եգիպտացի գիտնականները բացահայտել են «ճչացող կնոջ» մումիայի գաղտնիքը
![]() Եգիպտաբաններ Զահի Հավասին և Սահար Սալիմին հաջողվել է բացահայտել Դեյր Էլ-Բահրի գերեզմանատանը գտնված «ճչացող կնոջ» մումիայի առեղծվածը: Ինչպես հայտնել են գիտնականները Ahram Online-ին՝ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հետազոտությունը ցույց է տվել, որ արքայադուստրը մահացել է սրտի կաթվածից, ինչը կորոնար անոթների աթերոսկլերոզի հետևանք է: Զմռսման ժամանակ պահպանվել է մահվան պահին կնոջ դիրքը։ Այսպիսով, մահից առաջ զգացած ուժեղ ցավը դարձել է մումիայի լայն բացված բերանի և դեմքի արտահայտության պատճառը. կարծես՝ այն աղավաղվել է սարսափից: Նրա գլուխը շրջված է եղել դեպի աջ, իսկ ոտքերը խաչված են եղել։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թագավորական ընտանիքի անդամը մահվան ժամանակ եղել է ավելի քան 60 տարեկան: Նա ունեցել է մի քանի լուրջ հիվանդություններ։ Հավասի կարծիքով՝ «ճչացող կնոջը» հայտնաբերել են մահից մի քանի ժամ անց։ Այդ ժամանակ նրա մարմինը քարացած է եղել։ Արքայադստեր մումիան հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին՝ թագավորական դինաստիայի 40 մումիաների միջից։ |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
