Սևանա լիճը կրկին «ծաղկել է»
![]() Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լիճը կրկին «ծաղկել է», բայց մասնագետների համար սա բոլորովին անակնկալ չէ։ Գործոնները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին, նոր չեն ի հայտ եկել. դրանք ունեն տասնամյակների պատմություն, և, դժբախտաբար, լուծումներն էլ արագ չեն լինելու։ Հիմնական բացասական գործոններն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը և ջերմաստիճանի բարձրացումը։ Ի՞նչ է արվում։
Անելիքները շատ են, խնդիրը շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է կլոր տարի՝ ոչ միայն ծաղկման ընթացքում։ Մշակվել է գործողությունների պլան, որը քննարկվում է շահագրգիռ կողմերի հետ։ Դրա իրականացման արդյունքում կունենանք շոշափելի փոփոխություններ»: |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
