Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

Լեզվի կոմիտեն՝ «ինչու» և «ինչի» բառերի գործածության մասին

517
Կիրակի, 26 հուլիսի, 2020 թ., 02:15
Լեզվի կոմիտեն՝ «ինչու» և «ինչի» բառերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն հայտնում է. «ԻՆՉՈՒ և ԻՆՉԻ բառերը ունեն իմաստային տարբերություն. համեմատենք հետևյալ արտահայտությունները՝ «ԻՆՉՈ՞Ւ ես գնում» և «ԻՆՉԻ՞ ես գնում»: Առաջին դեպքում պատասխանը կարող է լինել՝ «գործ ունեմ, լավ չեմ զգում» և այլն: Երկրորդ հարցի պատասխանը կլինի՝ «գնում եմ հացի, մրգի» և այլն:

Հիշեցնենք նաև, որ ԻՆՉԻ դերանունը հաճախ գործածվում է ՀԱՄԱՐ բառի հետ՝ ցույց տալով գործողության նպատակ, օրինակ՝ «ԻՆՉԻ համար նեղացար»: Իսկ ԻՆՉՈՒ դերանունը ցույց է տալիս պատճառ և գործածվում է առանձին՝ առանց ՀԱՄԱՐ բառի, օրինակ՝ «ԻՆՉՈՒ ես տխրում»»: