Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Եթե բնակելի տներին են խփում, չեմ կարծում՝ հրշեջ մեքենան առանձնահատուկ վերաբերմունքի արժանանա». վարչապետը՝ նախարարին

262
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 12:00
«Եթե բնակելի տներին են խփում, չեմ կարծում՝ հրշեջ մեքենան առանձնահատուկ վերաբերմունքի արժանանա». վարչապետը՝ նախարարին

«Մեր պաշտպանության ծառայողները ռմբակոծվող գյուղերում բնակչության հետ աշխատում են։ Մեր խնդիրը բնակչության անվտանգության ապահովումն է ու հրդեհների և ավերածությունների վերացումը։ Բայց հրդեհները մարելու համար մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև գյուղերը կրակի տակ են»,- Կառավարության նիստի ժամանակ զեկուցեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Նույնիսկ մեքենաներն ենք ներկել, թող տեսնեն՝ հրշեջ մեքենա է, ուրիշ տեխնիկայի տեղ չդնեն»,- հավելեց նախարարը։ «Եթե բնակելի տներին են խփում, հրշեջ մեքենան, չեմ կարծում, առանձնահատուկ դրական վերաբերմունքի արժանանա»,- արձագանքեց վարչապետը։

Կառավարության նիստ