Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Այս նախարարը հայրենիքի նոր տարածքներ ազատագրելու երդում էր տալիս». Հայկ Մարտիրոսյան

361
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 18:05
«Այս նախարարը հայրենիքի նոր տարածքներ ազատագրելու երդում էր տալիս». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի բառապաշարից դադարե՛ք օգտվել. «հակառակորդ», «խոցել» և այլն:

Բառը «թշնամի» է, և՝ «ոչնչացնել»: Բառն ուժ ունի, էներգետիկա և ոգի: Այդ բառերը հատուկ էին նախկին ռեժիմներին: Այսօր այլևս անթույլատրելի պետք է լինեն թույլ, խաղաղաղերս բառերն ու դրանց ոգին:

Եվ հետո՝ այս նախարարը հայրենիքի նոր տարածքներ ազատագրելու երդում էր տալիս, ու դա իշխանության նվիրյալները քարագիր աֆորիզմ դարձրեցին:

Հիմա իրականացնելո՞ւ ենք այդ երդումը, թե՞ ոչ: Ուրիշ ի՞նչ առիթի ենք սպասում: Թե՞ թողնելու ենք, որ անընդհատ հարձակվեն ու մենք էլի հազարերորդ անգամ հպարտանանք, որ մի դիրք ենք ազատագրել և հազար հարձակում հետ մղել՝ ընթացքում տալով էլի զոհեր»: