«ԱԻՆ-ը Նարեկին չի գտել, միայն անասուններին են գտել ու դադարեցրել որոնումները»․ Թեհմինե Գրիգորյան
![]() 1990 թվականին ծնված Նարեկ Սարդարյանը երեկ առավոտյան անասուններին տարել է Սյունիքի մարզի Գորհայքի արոտավայր ու այլևս չի վերադարձել։ Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա բարեկամուհի Թեհմինե Գրիգորյանը։ «Հարազատները երկար փնտրել են Նարեկին ու չեն գտել, նա ձիով էր, ձին ևս սարում չի եղել, միայն անասուններին են գտել։ Դիմել են ԱԻՆ, որը գիշերը որոնումներ է իրականացրել, բայց այսօր կեսօրի դրությամբ դադարեցրել է՝ առանց որևէ պատճառաբանության։ Հարազատները մտածում են, որ Նարեկը գուցե հատել է հայ-ադրբեջանական սահմանը։ Դիմել ենք ոստիկանություն, Կարմիր խաչի գրասենյակ, որևէ պատասխան դեռ չկա։ Արդեն մեկ օր է անցել, նույնիսկ Սիսիանի ոստիկանությունը չի եկել հարցուփորձ անելու»,- ասաց Թեհմինե Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց, որ Նարեկ Սարդարյանն ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա։ |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
