«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
![]() Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը «Ազատությանը» մանրամասներ է պատմել հոկտեմբերի 1-ի իր տանը տեղի ունեցած զինված միջադեպի մասին: 39-ամյա կինը, ով այժմ բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում, ասում է՝ հասել է տուն ու տեսել է զենքը երեխաների վրա պահած տղամարդուն: Հիշում է, որ ադրբեջանցին երեք կրակոց է արձակել: Առաջինը վրիպել է, երկրորդ անգամ, երբ փորձել է կրակել որդու ուղղությամբ, հենց այդ ժամանակ ինքը ձեռքով պահել է ինքնաձիը: Այս կրակոցի հետևանքով Անին կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, իսկ մյուս մատները լրջորեն վնասվել են: Այս ամենից հետո ձեռքից վիրավոր Անին սկսել է դանակով հարվածներ հասցնել ադրբեջանցի զինվորին: Ասում է՝ եթե ինքը կռվի չբռնվեր զինվորի հետ, հնարավոր է և՛ ինքը, և՛ երեխաները սպանված լինեին: Երրորդ կրակոցն արդեն դիպել է կնոջ ոտքին: Ավետիսյանն, ի դեպ, ասում է՝ չի էլ հասկացել, որ իր տուն ներխուժած անձը ադրբեջանցի է, նա ողջ մենամարտի ընթացքում ձայն չի հանել: Ծանր վնասվածքներ ստացած կինը զայրացած է, որ իրավապահները տեղի բնակիչներին չեն զգուշացրել, որ Սյունիքում սահմանը հատած ադրբեջանցի զինվորի են փնտրում: Ըստ ԱԱԾ-ի՝ զորամասը լքած և ենթադրաբար Հայաստան անցած զինվորի մասին Բաքուն հայկական կողմին հայտնել է սեպտեմբերի 29-ին: Նասիմի Մուսաևը վնասազերծվել է հոկտեմբերի 1-ին՝ Բաքվի զգուշացումից երկու օր անց: «Եթե զգուշացրած լինեին, երեխաներին դպրոց չի ուղարկի, Շաքիում չէինք մնա»,- ասում է կինը, որին ևս երեք վիրահատություն է սպասվում: Ավետիսյանը նաև դժգոհում է, որ ոստիկանները, չնայած ահազանգին, իրենից ուշ են հասել դեպքի վայր: Կնոջ խոսքով՝ Սիսիանի ոստիկանության բաժանմունքը ավելի մոտ է Շաքիին, քան այն հյուրանոցը, որտեղից ինքը հասել է իր տուն: «Եթե իրենք ամսի 29-ից տեղյակ են եղել, որ ադրբեջանցի է եկել, ո՞նց կարող էին ահազանգով միանգամից վազելով չգալ»,- հարցնում է Ավետիսյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
