«Մեզ անհրաժեշտ է այլ Ուկրաինա, ոչ միայն` Ուկրաինայի այլ նախագահ». Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ
![]() Կիևի համար ոչ միայն նախագահական ընտրությունները, այլև սկզբունքորեն նոր քաղաքական կուրսը կարող է նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, կարծում է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջորջ Գալոուեյը։ Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։ Նա նաև մեղադրել է Զելենսկիին ամբողջ աշխարհի համար խնդիրներ ստեղծելու մեջ։ Թրամփի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ «Մեզ անհրաժեշտ է այլ Ուկրաինա, ոչ միայն Ուկրաինայի այլ նախագահ։ Եթե Զելենսկիին փոխարինի ավելի մաքուր ձեռքերով, բայց նույն հայացքներով և մտադրություններով մեկը, դա չի լուծի ճգնաժամը», - «ՌԻԱ Նովոստի»,- ին ասել է Գալոուեյը։ Նա նշել է, որ օբյեկտիվ իրավիճակը թե՛ մարտադաշտում, թե՛ քաղաքական ասպարեզում այնպիսին է, որ Ուկրաինայի ողջամիտ մարդիկ, ովքեր ցանկանում են «վերջ տալ տանջանքներին», պետք է գտնեն միջոց՝ փոխելու ներկայիս դինամիկան և հենց այն մոտեցումը, ինչ տեղի է ունենում։ «Այս [ներկայիս – խմբ.] մոտեցման էությունն այն է, որ Ուկրաինան օգտագործվի՝ որպես նիզակ և դանակ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությանը. սա պետք է դադարեցվի», - ընդգծել է նա։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
