Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Կենտրոնի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի

198
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ., 22:30
Կենտրոնի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09։00-24:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Իսակովի 2-6 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: