Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

«ՑԱՀԱԼ-ի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը». Լավրով

60
Այսօր, 17:06
«ՑԱՀԱԼ-ի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը». Լավրով

Ռուսական կողմը կարծում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) գործողությունները սրում են իրավիճակը Լիբանանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Լիբանանի ԱԳ նախարար Յուսեֆ Ռաջիի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հաշվի առնելով Լիբանանում Իսրայելի շարունակվող գործողությունները՝ մենք վերահաստատել ենք Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Լիբանանի Հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության։ Եվ, իհարկե, մենք հավատարիմ ենք մնում մեր գնահատականին, որ Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱՀԱԼ-ի ռազմական գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, լրացուցիչ լարվածություն են առաջացնում և սրում իրավիճակը Լիբանանում»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։