«Եկեղեցու պատմության առարկայի հետ կապված». Հրանտ Տեր-Աբրահամյան
![]() Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եկեղեցու պատմության առարկայի հետ կապված: Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու և ինչպես կրթական համակարգի ողջ ահռելի համալիրից հենց այս թեման դարձավ այդքան պահանջված ու ակտուալ: Ընդ որում, նոր չէ: Իշխանափոխությունը դեռ հազիվ ավարտած, արդեն կային շրջանակներ, որոնք որպես օրակարգային թիվ հարցերից մեկը սա էին բարձրացնում: Ես, իհարկե, ունեմ իմ կասկածներն ու կռահումները, թե ինչու և ոնց, բայց առայժմ դրանք էլ մի կողմ եմ թողնում: Ես ունեմ հետևյալ չափանիշները: 2. Ըստ իս, անհեթեթ է ուշադրությունը սևեռել մեկ առանձին վերցված առարկայի վրա, այն դեպքում, երբ կրթական մեծ ռեֆորմի որևէ հանրային քննարկում չկա: Կան մարդիկ, որոնք ունեն ինչ-որ պատեկրացումներ, նախարարությունը, գուցե, ունի ինչ-որ մշակումներ, ինչ-որ խմբեր ինչ-որ տեղ սեմինարներ են անցկացրել, բաց լայն քննարկում չկա ու լայն պատկերացում չկա: Մեր այսօրվա կրթական համակարգը մեծամասամբ սովետականի իներցիան է: Սովետական պետությունը գիտեր՝ ինչ էր ուզում, ու համապատասխան կրթական համակարգ էր ստեղծել, որը լավ կամ վատ ծառայում էր իր մեծ նպատակներին: Մեր պետությունը էնքան էլ լավ կողմնորոշված չի էս հարցում: Մեր առավելագույնը՝ մեծ հարցերում պատրաստի լուծումների պատճենումն է՝ առանց նույնիսկ դրանց նորմալ յուրացման: Ուրեմն, հարցը պետք է դրվի մեծ: Տեսնում ենք, որ հեղափոխական օրակարգն աստիճանաբար ինքնաբացահայտվում է որպես ինքնիշխանության օրակարգ, որպես անկախության ավելի բարձր չափի համար պայքար: Էս կոնտեքստում էլ պետք է դրվեն հարցերը: Այդ թվում՝ կրթության հարցը: Քանի դեռ չկա ամբողջականի՝ կրթականի համալիր ու տևական քննարկում, ես շարունակեմ արհեստական համարել Եկեղեցու պատմության առարկայի հարցը: Կշարունակեմ համարել դա փոքրամասնության կողմից արհեստականորեն բարձրացվող թեմա՝ հանուն ոչ այնքան թափանցիկ նպատակների: Նույն կերպ, ի դեպ, նաև Եկեղեցու հետ կապված մեծ թեման պետք է դրվի»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
