«Մեծամորի ԱԷԿ-ի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ են»․ Զախարովա
![]() «Մեծամորի ատոմային էլեկտրակայանը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի առանցքային բաղադրիչն է. դրա փակումը միայն կմեծացնի հանրապետության էներգետիկ կախվածությունն այլ պետություններից», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Մեծամորի ԱԷԿ-ն արտադրում է էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը երկար տարիներ հանրապետությանը հնարավորություն է տվել խթանել տեխնոլոգիական առաջընթացը և զարգացնել արդյունաբերությունը։ Ժամանակակից աշխարհում, հատկապես հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձը՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հարցում, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոն է։ Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված անվտանգության ենթադրյալ սպառնալիքների մասին շրջանառվող լուրերը դիտարկում է որպես ռուս-հայկական էներգետիկ հարաբերություններում սեպ խրելու, ինչպես նաև տարածաշրջանի համար վնասակար և անվտանգության տեսանկյունից ռուսականին էապես զիջող արևմտյան նախագծերն ու տեխնոլոգիաները խթանելու փորձ»,- նշել է Զախարովան։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
