«Անտառպաշտպանության չիրականացված միջոցառումների հետևանքները». Այսեր Ղազարյան
![]() Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անտառպաշտպանության չիրականացված միջոցառումների հետևանքները... Նկարներում և տեսանյութում ներկայացված անտառամասը գտնվում է Ապարան քաղաքից մոտ 4կմ հեռավորության վրա, արևելյան կողմնադրության լեռնալանջին (ծովի մակարդակից բարձրությունը մոտ 2100 մետր): Արբանյակային պատկերի միջոցով հատկորոշվել է մոտ 32 հա կաղնու վնասված անտառամաս, որի տերևային մակերեսը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է տարազույգ մետաքսագործի թրթուրների կողմից: Բազմիցս խոսվել է այս և մյուս նմանատիպ վնասատուների/հիվանդությունների կենսագործունեության արդյունքում առաջ եկած խնդիրների մասին: Թեպետ, ըստ տարբեր աղբյուրների, մշակվել են ծրագրեր, պայքարի միջոցառումների մի ամբողջական շարք, սակայն պատկերն այժմ հետևյալն է... Հարգելի պետական այրեր, գործով զբաղվեք, ամոթ է... Ի դեպ, ֆեսբուքյան էջումս տեղադրված ապօրինի հատումների վերաբերյալ նյութերի մասով ի՞նչ նորություն ունեք. ո՛չ հերքում եք, ո՛չ հաստատում...»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
