Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել
![]() ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը․ «Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ, աշխատանքներին ներգրավված այլ մասնագետների և կամավորական խմբի անդամների հետ վերջին օրերին մշտադիտարկում է իրականացվում Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։ Իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել են այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ են տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը և աղտոտման հավանական օջախները։ Նախնական տվյալներով պարզ է դարձել, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։ Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել և կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն աղտոտման աղբյուրներ։ Մշտադիտարկումները շարունակվելու են ողջ շաբաթվա ընթացքում։ Արագիլների աղտոտվածության խնդրի լուծումը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են նախարարության լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ առկա խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով։ Լուսանկարները՝ Կարեն Աղաբաբյանի»: |

«Տասնամյակներով ձևավորված կենդանի օրգանիզմի արմատային գոտում՝ շինարարություն». Քրիստինա Վարդանյան
13119.08.2026, 17:30
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել. «Հրապարակ»
12218.08.2026, 09:12
«Մենք չէինք հատում․ մենք բուժում էինք»․ Քրիստինա Վարդանյան
13817.08.2026, 12:54
Հանգստացողներն ապականել են Արագածի Քարի լճի տարածքը (տեսանյութ)
18116.08.2026, 23:30
«Կովկասում սառցադաշտերը կրճատվում են». Լևոն Ազիզյան
20016.08.2026, 14:18
«Տայգան «անցնում է գետնի տակ»՝ ստորգետնյա սառույցների հալման հետևանքով»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
20015.08.2026, 22:36
