Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում
2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում արդեն 3 անգամ փոխվել են ուժային կառույցների ղեկավարները: Ընդ որում, ակնհայտ է, որ կատարվող փոփոխությունները թե՛ Ոստիկանության, թե՛ Ազգային անվտանգության ծառայության համակարգերին որակապես ավելի ցածր մակարդակ են տեղափոխում: Alternativ.am-ին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել ոստիկանության նախորդ պետի՝ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածից: Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, նախկին ոստիկանապետը և նրա երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանը (համակարգում հայտնի է «Ծո» մականունով) և Հայկ Մհրյանը (համակարգում հայտնի է «Մատիկ» մականունով) (երկուսն էլ եղել են Արման Սարգսյանի կուրսեցիները), 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարները համապատասխան մարդկանց չեն հասել: Մեր աղբյուրի մյուս ուշագրավ տեղեկության համաձայն՝ Արման Սարգսյանը Առաջին հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ին ոստիկանության ծառայողներին 51 հատ անվանական զենքով է պարգևատրել, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիները, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Ըստ օդում կախված լուրերի՝ այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ վերևում կանգնած է եղել վերը նշված եռյակը՝ Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18