ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի մոտ 55 հազար դեպք է հաստատվել
1158
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 12:30
![]() ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 54 879 նոր դեպք, գրում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներին։ Սա օրական ամենաբարձր ցուցանիշի նոր ռեկորդ է: Եթե երկու շաբաթ առաջ հաղորդվում էր միջինում օրական 22 հազար նոր դեպքի մասին, ապա վերջին մի քանի օրվա ընթացքում վարակակիրների թիվը գերազանցում է օրական 40 հազարը: ԱՄՆ համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին չի բացառել, որ առաջիկայում ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի օրական 100 հազար նոր դեպք արձանագրվի: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
