Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Հանրայինը օտար պետության քաղաքական շրջանակներին հաճոյանալու գործիք չէ». Արման Վարդանյան

454
Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 17:25
«Հանրայինը օտար պետության քաղաքական շրջանակներին հաճոյանալու գործիք չէ». Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային հեռուստաընկերությունը էլ ավելի անկաշկանդ պետք է ներկայացնի բազմակողմանի տեղեկատվություն և տեսակետների բազմազանություն և բնական է, որ կգտնվեն մարդիկ, որոնք կքննադատեն, կվիճեն և այլն, դա նորմալ է: Միշիկների ժամանակներն անցել են, Հանրային հեռուստաընկերությունը, ինչ-որ մեկին, առավել ևս օտար պետության քաղաքական շրջանակներին հաճոյանալու գործիք չէ: Հանրայինը հանրությանը ծառայող տեղեկատու է:
Պատմական հետգրություն. Երևանում՝ հրապարակում System of a Down-ի համերգի ժամանակ օտարերկրացիներից հարցազրուցներ էինք հավաքում, մոտեցանք ուկրաինացի զբոսաշրջիկներին: Հարց- պատասխան նկարեցինք, նյութը հավաքեցի, ուղարկեցի Հ1՝ եթերի: Երեկոյան մի տագնապ, մի հուզանք. Հ1-ից զանգում են, թե բա՝ էս ինչ ես անում, մեզ սաղիս քաշում ես, «Х*й Путин» ես եթեր տալիս և այլն...: Ուկրաինացիներից մեկի մայկայի վրա դա էր գրված: Ասում եմ՝ ինձ ասել են բրենդային գովազդ չի կարելի տալ, «Х*й Путин»-ը բրենդ չի, գովազդ չի, յան տվեք, թղթերով սաղ նորմալա: Վերջում ստիպված թաքցրեցի բրենդային գովազդը, որ չփակեն մեզ»: