Երևան`   +28 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

«Նացիստ Նավալնիին, ով ատում է հայերին, Հայաստանը, ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ»․ Սոլովյով

293
Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 15:00
«Նացիստ Նավալնիին, ով ատում է հայերին, Հայաստանը, ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ»․ Սոլովյով

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը, ով վարում է Соловьёв LIVE հաղորդումը, մեկնաբանել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժը, որը վերաբերել է Ռուսաստանում սահմանադրական փոփոխություններին և որի ժամանակ 30 վայրկյան տևողությամբ ցուցադրվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ «Տեսե՛ք, թե ինչ հետաքրքիր բան է ստացվում․․․ Մենք այնքան ենք սիրում բարեկամական Հայաստանին, իսկ հիմա տեսե՛ք, թե ում են նրանք ցույց տալիս մեր բարեկամական Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությումբ՝ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի ժամանակ ցույց են տալիս նացիստ Նավալնիին, ով հայերին անվանում էր խաչեր, ով ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրանց։ Եվ դուք անդրադառնում եք այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ»,- ասել է Սոլովյովը։

Վերը նշված հատվածը՝ 34:33-ից