Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին». Նաիրա Զոհրաբյան

413
Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ., 19:15
«Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին

Պարետ Ավինյան ու Առողջապահության նախարար, կասե՞ք՝ կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք...

Ինձ գրել և այնուհետև զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահն իրենք չեն կարողանում գտնել:

Մի պահ թվաց՝ աղջիկն անհաջող հումոր է անում, ու որոշեցի հետը զրուցել: Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է: Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է Մարիամի եղբայրն անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում։
Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են Առողջապահության նախարարություն, դիմել են Առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:

Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել:

Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին, ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:
Հիմա ասածս ինչ է՝ լավ, դուք իսկապես չե՞ք հասկանում էս ինչ եք անում ու որ որևէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից:

Ցավակցում եմ Մարիամի ընտանիքին ու, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ ասել...»: