Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր՝ մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու որոշումը դատապարտող հայտարարություն է փոխանցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հայտարարության մեջ նշվում է, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 42 օր է՝ անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար: Նշվում է, որ հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։ AntiFake.am-ի խմբագրությունն ակնկալում է, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը գնահատական կտա ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական տեռորին և ճնշում կգործադրի գործող իշխանության վրա՝ անհապաղ ազատ արձակելու ապօրինի անազատության մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին: |
Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է անցկացնելու․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
911:48«Սուտ եք խոսում»․ Պապոյանը հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել շարժման մասնակիցներին (տեսանյութ)
2711:36«Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել»․ Ոսկան Սարգսյան
6109:36«Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը»․ Գառնիկ Դանիելյան
6909:30Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)
7409:18Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
6009:06