«Թեկուզ ամենակոշտ մեթոդներով տե՛ր եղեք Սևանա լճին». Վահրամ Թոքմաջյան
904
Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 16:20
![]() Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խեցգետին էլ չկա։ Պրծել է։ Խեցգետնի հերն անիծել են։ Ոչ ոք դրա համար պատասխան չի տվել։ Հիմա Սևանում եղած ձկնատեսակների հերն են անիծում։ Մոնղոլ-թաթարներից ավելի դաժանաբար են ոչնչացնում Սևանի ռեսուրսները։ Մի քանի տարի հետո սիգին կագա ենք ասելու։ Էս ավելի կարևոր թեմա է, քան օրվա քաղաքական անցուդարձը։ Ես չգիտեմ՝ ինչով են զբաղված պատկան մարմինները, բնապահպանները և մյուսները։ Բայց տեր եղեք։ Տնից-տեղից հեռու, վաղը որ հանկարծ մի նոր պատերազմ եղավ, ազգովի ուտելու բան չենք ունենա։ Սևանա լիճը Մասիս սարը չէ, որ հեռվից սիրեք ու խնամք, հոգածություն չպահանջի։ Թեկուզ ամենակոշտ մեթոդներով տե՛ր եղեք լճին»: |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
16918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
20517.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23616.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
24107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25403.11.2026, 21:48
