«Տրանսգենդեր չեմ և չեմ խախտել ոչ մի բարոյական արժեք». Ռոման Ամոյան
![]() Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ ցանկանում եմ ինքս մեկնաբանել տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ արել, ընդհակառակը, փորձել եմ հասկանալ, թե ի՞նչ օրենք եմ խախտել (տեսանյութում ամեն ինչ պարզ երեւում է)։ Հարցի մյուս կողմը. Իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն: Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։ Ի տարբերություն այսօրվա ոստիկաններին, կսահմանափակվեն այդ բառով, որոնք կատարում են առաջադրանքներ, պատվերներ, ես բարձր եմ պահել հայի և ՀՀ դրոշը, այն երկրի դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երևում։ Ինձ չի հետաքրքրում ոչ մի քոմենթ՝ գրված ֆեյքերի էջերից և անինքնասեր մարդկանց կողմից, կներեք չեմ ցածրանա, ուղղակի ունեմ արժանապատվություն և ինքնասիրություն, տրանսգենդեր չեմ և չեմ խախտել ոչ մի բարոյական արժեք, իմ մասին ֆիլմեր, կարծում եմ չեն նկարահանվի, ես այլասերություն չեմ տարածում։ Եվ վերջում պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, սա անպատասխան չի մնա։ Երբեք ես չեմ ընդունել այլ երկրի դրոշի տակ գոտեմարտելու առաջարկը, որպեսզի իմ և հայ ազգի դրոշը բարձր պահեմ, բայց արի ու տես, որ երկրում տիրող իրավիճակից, դա չի գնահատվում։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
