Բազմաթիվ ՉԹՕ-ներ են հայտնվել Falcon-9 հրթիռի մոտակայքում արձակման ժամանակ
![]() Հունիսի 13-ին իրականցվել է Falcon 9 հրթիռի կառավարվող արձակումը՝ 58 Starlink և SkySat միկրոարբանյակներով: Այս գործարկման ուղիղ հեռարձակումը դարձել է իսկական սենսացիա երկրային ուղեծրում բազմաթիվ ՉԹՕ-ների առկայության առումով, գրում է earth-chronicles-ը: ՉԹՕ-ների գերակտիվություն է նկատվել նախ մայիսի 18-ին, ապա՝ մայիսի 30-ին՝ տիեզերագնացների արձակման ժամանակ, այնուհետև՝ հունիսի 13-ին՝ արբանյակների գործարկման ժամանակ: Հունիսի 13-ին Քանավերալ (Ֆլորիդա) հրվանդանի տիեզերակայանից գործարկվել է Falcon 9 հրթիռակիրը՝ 58 Starlink միկրոարբանյակներով և ամերիկյան Planet Labs ընկերության SkySat երեք ապարատով, որոնք համալրված են շարժական աստղադիտակով և երկրի մակերևույթի մոնիթորինգի համար նախատեսված տեսախցիկով: SpaceX-ը մի քանի ժամ ուղիղ հեռարձակում է իրականացրել և անջատել այն, երբ այդ անհայտ օբյեկտը հայտնվել է էկրանին: Սակայն ՉԹՕ-ների հայտնվելուց հետո SpaceX-ը բավականին ուշ է անջատել հեռարձակումը, և շատերը տեսաձայնագրել են այն, ինչը թույլ է տալիս տեսնել եղելությունը բոլոր մանրամասներով։ Առաջին ՉԹՕ-ն ուղիղ հետագծով թռչում է Երկրի ուղեծրով, անցնում է հրթիռի կողքով և կանգ է առնում, որպեսզի մի ակնթարթ հետո փոխի թռիչքի ուղղությունը 90 աստիճանով և իջնի դեպի երկիր։ Երկրորդ և երրորդ ՉԹՕ-ները նույնպես հայտնվում են շատ ցուցադրական, արձակում են շատ պայծառ լույս, այնքան պայծառ, որ դրանք նույնիսկ արտացոլվում են արևային վահանակի վրա, որը և հայտնվել է կադրում: Ի դեպ, մայիսի 30-ին Մասքի հրթիռի արձակումից հետո Միջազգային տիեզերակայանից ուղիղ հեռարձակումները դադարեցվել են։ Միջազգային տիեզերակայանի արտաքին մասնաշենքում տեղադրված տեսախցիկը, որը իրական ժամանակում հեռարձակում էր ապահովում, անջատվել է և մինչ օրս չի աշխատում: Հունիսի 13-ին տեղի ունեցած արբանյակների արձակման ժամանակ հեռարձակումը միացնելու փորձն ավարտվել է նրանով, որ SpaceX-ն անջատել է հեռարձակումը ՉԹՕ-ների հայտնվելու պատճառով։ |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
56506.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
68404.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39104.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72729.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31429.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75028.09.2026, 22:55
