Շրջակա միջավայրի նախարարությունն զգուշացնում է
![]() Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում զերծ մնալ Սևանա լճում մանրաձուկ որսալուց, քանի որ այս պահին ընթանում են համալիր միջոցառումներ՝ Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման և կենսապաշարի օգտագործման կանոնակարգման վերաբերյալ։ «Հորդորում ենք ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը լճի ձկնապաշարների վերականգնման կարևորագույն օղակն է։ Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք չգնել ձկնագողերի կողմից վաճառվող մանրաձուկը՝ միջնորդավորված կերպով չխթանել մանրաձկան որսին։ Ձկան ապօրինի որսը լճից կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Տեղեկացնում ենք նաև, որ Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի՝ 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի՝ 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ: Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում խնայողաբար մոտենալ լճի ձկնապաշարներին, հատկապես համավարակի այս օրհասական շրջանում, երբ առանձնակի կարևոր էերկրի պարենային ռազմավարական պաշար հանդիսացող օբյեկտների՝ տվյալ դեպքում Սևանա լճի ձկնապաշարի խնայողաբար օգտագործումը։ Այդ նպատակով սահմանվել են. Պահպանենք Սևանը՝ այն գալիք սերունդներին փոխանցելու գաղափարով, փրկենք լճի կենսաբազմազանությունը, զերծ պահենք բնության բացառիկ նմուշը ոչնչացումից՝ միասի՛ն»,- ասվում է հաղորդագրությունում: |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
