Գիտնականները պարզել են՝ չինական պատը կառուցվել է այլ նշանակությամբ
![]() Մոնղոլացի, իսրայելցի ու ամերիկացի գիտնականները հանգել են անսպասելի եզրահանգման, երբ քարտեզի վրա տեղայնացրել են Չինական մեծ պատի ամբողջ հյուսիսային հատվածը: Անալիզը ցուց է տալիս, որ պատը կարող էր կառուցված լինել ոչ ռազմական նպատակներով: Մինչ այդ համարվում էր, որ Չինական մեծ պատը կառուցվել է թշնամական, մասնավորապես՝ Չինգիզ խանի բանակների առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Սակայն պատի՝ 740 կիլոմետր երկարությամբ հյուսիսային հատվածը, որը կառուցվել է 11-13-րդ դարերում և այժմ մեծամասամբ գտնվում է Մոնղոլիայի տարածքում, այլ նպատակ է ունեցել: Այն զգալիորեն ցածր է և չէր կարող պաշտպանել մոնղոլական արշավանքներից: Բացի այդ, այն զգալիորեն մոտ է կառուցված այն ճանապարհներին ու արահետներին, որոնցով օգտվել են դեռ հնագույն մարդիկ: Ամենայն հավանականությամբ, պատն օգտագործվել է առևտրականների և տեղաբնակների նկատմամբ վերահսկողություն սահմանելու և նրանց հարկելու նպատակով: |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
65206.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
69604.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39804.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72829.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31529.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75428.09.2026, 22:55
