«Նախնական գնահատականներով՝ 15 000 դեպքին պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց հասել ենք ամսի 12-ին». Արսեն Թորոսյան
![]() «Դեռ վաղ է խոսել անկման մասին. այո՛, մենք ավելի մեծ թվեր ենք ունեցել, բայց այսօր էլ 612 դեպք ենք ունեցել, որը ցածր թիվ չէ և մեր նման հզորություններ ունեցող երկրի համար մեր գործողությունները միգուցե էլ ավելի ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ նոր հաճակալներով, սարքերով հարցը չի լուծվելու. հարցը լուծելու է միայն թվերի զսպումը: Նախարարը նշեց, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվին: «Երբ տեսնում ենք այդ մեծ թվերը, լարվածությունը մեծանում է... շատ դժվար կլիներ գնահատել իրավիճակը, եթե վերջին խստացումները չլինեին. մենք էլի 600 կունենայի՞նք, թե՞ արդեն 800: Նախնական գնահատականներով՝ 15 000 դեպքին մենք պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց հասել ենք ամսի 12-ին, ինչը շատ լավ է, բայց միևնույն է, մեծ թիվ է, և ադ թվին պետք է անդրադառնալ իջեցման տեսանկյունից»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ բոլոր աշխատանքները պետք է ուղղվեն ոչ թե հզորությունների բարձրացմանը, այլ՝ թվերի զսպմանը: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
