Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Նոր Զովք» սուպերմարկետը խախտել է ՀՀ պարետի որոշման պահանջները

697
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 22:00
«Նոր Զովք» սուպերմարկետը խախտել է ՀՀ պարետի որոշման պահանջները

ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով կասեցված «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի՝ Երևանի Հանրապետության 71 հասցեում գործող մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, շարունակել է ինքնակամ գործել։

Դիտարկված խախտման վերաբերյալ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրատապ տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը՝ սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու։ Վերջինն օպերատիվ արձագանքելով ահազանգին՝ տեղում արձանագրել է խախտումն ու կազմել արձանագրություն։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ տեղեկացնում է՝ ՀՀ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Դրանց չկատարման դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182,3 հոդվածով, այս մասին տեղեկացնում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։