«Դուք բան ու գործ չունե՞ք, երկրի կառավարմամբ զբաղվե՛ք». Աստղիկ Ավետիսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն վարչապետ, դուք բան ու գործ չունե՞ք, երկրի կառավարմամբ զբաղվե՛ք (այլոց լուսանկարները տարածելու և պախարակելու փոխարեն, ավելի կարևոր գործեր կան)։ Ձեր յուրաքանչյուր գրառումից հետո գրագետ, թե անգրագետ, իր գռեհիկ կարծիքն է հայտնում, դուք դրանք կարդալուց լա՞վ եք զգում։ Հասարակությանը վերջնականապես մի տարեք անդունդ։ Ժամանակին նախկին երեք նախագահներին մեղադրում էին հեռուստաեթերը օճառային օպերաներով լցնելու համար, կարծիք կար, որ հասարակությանը զբաղեցնելու, մտածելու ունակությունը կորցնելու համար էր արվում, որ բողոքի զանգվածային դրսևորումներ չլինեն։ Այսօր դուք դարձել եք Ձեր իսկ ստեղծած օճառային օպերայի հերոսը։ Ամեն ինչ պտտվում է Ձեր շուրջ։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ Ձեր շնորհիվ հասկացա, թե ինչքան չկայացած, ինչքան նախանձ, ուրիշների հաջողություններից ընկճախտի մեջ հայտնվող, անդաստիարակ, անխելք, մտածելու ունակություն չունեցող, հայհոյանքը որպես աղոթք օգտագործող հասարակության հետ գործ ունենք։ (Շատերը թաքնված այլ մարդկանց անվան ներքո)։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18