Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

#OPEC+ նոր գործարքը հակասությունների է բախվել

1315
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 22:45
#OPEC+ նոր գործարքը հակասությունների է բախվել

OPEC+ նավթարդյունահանողների դաշինքի երկրները կրկին համաձայնության չեն եկել հուլիսի 1-ից նավթի արդյունահանման ծավալների փոփոխման շուրջ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բանակցող կողմերը ներկայացնող աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ կողմերը բախվել են հակասությունների՝ կապված օրական 9,7 միլիոն բարել ծավալով նավթի արդյունահանման կրճատման ժամկետի շուրջ, չնայած նրանք կարող էին պայմանավորվել նշված պայմանների երկարաձգման մասին:
Տարբերակներից մեկի համաձայն՝ պետք է մինչև սեպտեմբեր առավելագույն ծավալով կրճատել արդյունահանումը, սակայն՝ օգոստոսին պայմանները վերանայելու հնարավորությամբ: Երկրորդ տարբերակը, որին հակված է գործարքի մասնակիցների մեծ մասը, ընթացիկ քվոտաների պահպանումն է մինչև տարեվերջ:

Ներկայում համաձայնագրում նշվում է, որ հուլիսի 1-ից արտահանման սահմանափակումը սահմանվելու է մինչև օրական 7,7 միլիոն բարել: Վերջնական որոշումը պետք է կայացվեր տեսակոնֆերանսի ընթացքում, սակայն հանդիպման կայացման ամսաթիվը դեռ հայտնի չէ: