Մերկ լուսանկարները չհրապարակելու դիմաց անչափահասից պահանջել է 3 միլիոն դրամ
![]() Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում է տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։ Նախաքննության ընթացքում քննչական բաժնի, ինչպես և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները պարզել են անհայտ օգտատիրոջ ինքնությունը, նա Երևանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր։ Մարաշի քրեական հետախույզներն օրերս կասկածվողին հայտնաբերել են, բերման ենթարկել բաժանմունք, ապա ներկայացրել նախաքննական մարմնին։ Երիտասարդը ձերբակալվել է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն են եղել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ |

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
71120.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
17813.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
51930.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
88406.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
77323.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
61618.05.2026, 01:12
