Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ատլանտայի և ամերիկյան այլ քաղաքների փողոցներ
![]() Նյու Յորքի հազարավոր բնակիչներ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ ի պաշտպանություն Մինեապոլիսի ցուցարարների, որոնք պահանջում են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության արդար հետաքննություն: ԱՄՆ-ի խոշորագուն քաղաքում ցուցարարները բարիկադներ են սարքում՝ պատրաստվելով ոստիկանության հետ բախումներին: Ցուցարարները փայտյա վահաններով կասեցրել են ոստիկանական մեքենայի ընթացքը, նրանց ուղղված հայհոյանքներ գրել շենքերի պատերին: Նրանք գրառումներ են արել անգամ սուրբ Պատրիկի տաճարի պատերին: Ցուցարարները փակել են նաև Բրուքլինի կամուրջը, որտեղ հսկայական խցանում է առաջացել: Ոստիկանների պահանջներին ի պատասխան՝ ցուցարարները նրանց ուղղությամբ ջրով լի շշեր են նետել, ինչից հետո իրավապահները պղպեղի սրվակներ է կիրառել, ամբոխը ցրվել է: Ոստիկանության հայտարարության համաձայն՝ իրավապահները բերման են ենթարկել 200 ցուցարարի, ըստ տեսանյութերի՝ դա տեղի է ունեցել բիրտ ուժի կիրառմամբ: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում անգամ երևում է՝ ինչպես է ոստիկանական մեքենան մխրճվում վահաններով ճանապարհը փակած ցուցարարների մեջ: Նյու Յորքից բացի, բողոքի ակցիաներ են նաև Լոս Անջելեսում, այստեղ խանութներ են թալանվել, այդ թվում շատ հայտնի Մելռոուզ և Ֆեյրֆաքս փողոցներում, տեղի են ունեցել հրկիզումներ: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել և մահակներով հարվածել է ցուցարարներին, կան հարյուրից ավելի բերման ենթարկվածներ: Քաղաքում պարետային ժամ է հայտարարվել: Պարետային ժամ է հայտարարվել նաև Չիկագոյում, Ատլանտայում: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել գետնին ու ծնկով սեղմել նրա վիզը։ Ավելի ուշ Ֆլոյդը մահացել է: Դեպքից հետո Մինեապոլիսում չեն դադարում բողոքի ակցիաները:
|

«Կվադրոցիկլները վնասում են Արագածի էկոհամակարգը»․ Կարինե Բաղդասարյան (տեսանյութ)
89Երեկ, 22:30
Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու համար կրկին արցունքաբեր գազ է կիրառել
137Երեկ, 20:36
«Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգերի առաջնահերթությունների շարքում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
118Երեկ, 19:18
«Թրուդի» փոթորիկը հարվածել է Մեքսիկային․ ջրհեղեղների մասին նախազգուշացում է հայտարարվել (տեսանյութ)
187Երեկ, 18:36
COP17-ի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
124Երեկ, 18:18
Ֆրանսիայում տեղի ունեցած բախումները հարյուրավոր միլիոն եվրոյի վնաս են հասցրել խանութներին
187Երեկ, 16:42
