ԱՄՆ տարբեր քաղաքներում բախումներ են տեղի ունեցել` Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ
![]() ԱՄՆ տարբեր քաղաքներում բախումներ են տեղի ունեցել բնակիչների ու ոստիկանական ուժերի միջև՝ Մինեապոլիս քաղաքում սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ, հայտնում է Associated Press-ը: Բախումներ են տեղի ունեցել Ֆենիքսում (Արիզոնա), Դենվերում (Կոլորադո), Լաս Վեգասում (Նևադա), Լոս Անջելեսում (Կալիֆորնիա), Ատլանտայում (Ջորջիա), Հյուսթոնում (Տեխաս): Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ կրելով ցուցանակներ, որտեղ գրված է եղել. «Նա ասաց, որ չի կարողանում շնչել: Արդարություն Ջորջ Ֆլոյդի համար»: Ատլանտայում խաղաղ ցույցերը տևել են մի քանի ժամ, որից հետո ցուցարարները սկսել են ջարդել ոստիկանական մեքենաները, հրդեհել, ներխուժել են CNN հեռուստաընկերության մասնաճյուղ և ռեստորան: Առնվազն երեք ոստիկան վիրավորվել է, երբ ցուցարարները նրանց վրա քարեր և շշեր են նետել: Հյուսթոն քաղաքում մի քանի հազար ցուցարար հավաքվել է հանգուցյալ Ֆլոյդի տան մոտ: Ոստիկանները ձերբակալել են հրացանով զինված մի կնոջ, ով փորձել է հրահրել ամբոխին հարձակվել ոստիկանների վրա: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42





