Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Միքայել Մինասյանը փորձում է Նիկոլ Փաշինյանին վերագրել այն, ինչով զբաղվել է իր աները»․ Դ․ Իոաննիսյան

586
Կիրակի, 31 մայիսի, 2020 թ., 01:50
«Միքայել Մինասյանը փորձում է Նիկոլ Փաշինյանին վերագրել այն, ինչով զբաղվել է իր աները»․ Դ․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2000-ականներին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զենք էր վաճառել մեր հարևան երկրներից մեկին։ Հետո այդ զենքը (ինքնաձիգներ ու նռնականետներ) հայտնվել էր Իրաքի գրոհայինների ձեռքում ու օգտագործվել ամերիկյան բանակի դեմ։

Այդ մասին բոլորս իմացանք Վիկիլիքսի փաստաթղթերից (լրագրողներին առաջարկում եմ վեր հանել այն)։

Իսկ Միքայել Մինասյանն այժմ փորձում է Նիկոլ Փաշինյանին վերագրել այն ամենը, ինչով զբաղվել է իր աներ Սերժ Սարգսյանը»։