Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Շատ էլ լավ է արել, որ թքել է իրեն օգնողների երեսին». Լիզա Ճաղարյան

448
Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 01:20
«Շատ էլ լավ է արել, որ թքել է իրեն օգնողների երեսին». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ թաքցնի՝ մի կարճ պահ ես էլ հուզվեցի, երբ ապրիլի 24-ին էն պապիկին տեսա՝ ոստիկանի հետ դեպի անմար կրակ գնալիս։

Չեմ թաքցնի նաև, որ ողջ ընթացքում մտքիս մեջ հա՛ մի հարց է եղել. էս ահավոր չքավոր պապիկին, որ ավերակ տան մեջ է ապրում, հացի փող չունի, որտեղի՞ց էնքան փող, որ էդքան սիրուն վարդեր է առել։

Չեմ թաքցնի նաև, որ հետո սկսեց սիրտս խառնել էն անհեթեթ գրառումներից, որ տարան-տարան ու էդ պապիկին դարձրին եսիմինչերի խորհրդանիշ ու սկսեցին «մարդասիրական» թամաշաներ բեմադրել ազգին ի տես։

Ասածս ինչ է՝ շատ էլ լավ է արել էս պապիկը, որ ռոբական կայքի միջոցով թքել է իրեն օգնողների երեսին։

Ինքն ընդամենը դաս է տվել էժանագին թամաշաներից «բայաթի» վերքաշողներին։

Մնաց՝ դասը սերտեք»։