Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Թքել կպցրել են, ինձ փողը պիտի տային». Արտուշ պապին դժգոհում է վերանորոգումից

449
Կիրակի, 24 մայիսի, 2020 թ., 11:00
«Թքել կպցրել են, ինձ փողը պիտի տային». Արտուշ պապին դժգոհում է վերանորոգումից

Արտուշ պապին՝ Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայտնի դարձած Արտուշ Միրզոյանն, ում անբարեկարգ տունը մի խումբ կամավորներ վերանորոգել էին, պարզվում է, դժգոհ է: «Բա սա բան ա, որ արել են, թքել կպցրել են, լինոլյումն էլ կեղտոտ պոլին են գցել: Սա գործ չի, սա գլխառադ անել ա»,- Yerevan.Online-ին բողոքել է նա:

Հասարակության ու իշխանությունների հասցեին քննադատություններ է հնչեցրել նաև Արտուշ Միրզոյանի դուստր ներկայացած մի կին, ով չի ցանկացել, որ իր դեմքը երևա: Նա պնդել է, որ իր հայրն ապրում է ընտանիքի հետ, երբեք լքված չի եղել:
Արտուշ Միրզոյանը նաև դժգոհում է, որ իրեն առձեռն գումար չեն տվել՝ իրեն ոչ ուտելիքն էր պետք, որ վերանորոգումը. «Ինձ փողը պիտի տային»,- ասում է նա: