Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

1109
Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 16:30
Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին տեղեկություն է ստացվել, որ «9-րդ ալիք» լողափում՝ ջրի ափին, տղամարդու դի է նկատվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները նշված հատվածում հայտնաբերել են Վոլոդյա Վ-ի (ծնված 1988թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական աշխատանքներ էին իրականացվում, որոնք ավարտվել էինք անարդյունք։