Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նավթի գները նոր ռեկորդ են սահմանել

1062
Երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ., 10:45
Նավթի գները նոր ռեկորդ են սահմանել

Նավթի համաշխարհային գներն աճել են՝ համաձայն սակարկությունների տվյալների, հայտնում է RT-ն:

Brent տեսակի նավթի հուլիս ամսվա ֆյուչերսների գինն աճել է 1.6%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 33.02 դոլարի: Վերջին անգամ նավթի մեկ բարելը վաճառվել է 33 դոլարով ապրիլի 13-ին: WTI տեսակի նավթի հուլիս ամսվա ֆյուչերսներն ավելացել են 1․80%-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 30․05 դոլար: Վերջին անգամ WTI տեսակի նավթի մեկ բարելը վաճառվել է 30 դոլարից ավելի արժեքով մարտի 17-ին: