Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Եթե ձմռանը կորոնավիրուսի նոր ալիք սկսվի, կառավարությունը կաջակցի՞ բնակչությանը. պարզաբանում է վարչապետի օգնականը

597
Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 19:40
Եթե ձմռանը կորոնավիրուսի նոր ալիք սկսվի, կառավարությունը կաջակցի՞ բնակչությանը. պարզաբանում է վարչապետի օգնականը

«Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին օգտատերերից մեկը հարցրել է. «Եթե աշնանը և ձմռանը կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվի, պատրա՞ստ է արդյոք կառավարությունը նորից աջակցություն ցուցաբերել բնակչությանն ու տնտեսվարողներին:

Ի պատասխան՝ Նաիրի Սարգսյանն ասաց. «Այո, կառավարությունը պատրաստ է ոչ միայն աշնանը, այլև՝ ամռանը եթե դրա կարիքը լինի: Ամենօրյա ռեժիմով վարչապետի մոտ տեղի են ունենում խորհրդակցություններ և անընդհատ նոր գաղափարներ են քննարկվում: Առաջիկայում էլ, հնարավոր է, որ լինեն աջակցության նոր ծրագրեր, որպեսզի մենք հասցեական կարողանանք աջակցել բոլոր կարիքավոր մարդկանց»: