«Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը». Թրամփը հանդես է եկել Ցեղասպանության մասին ուղերձով
![]() Սպիտակ տունը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ. «Այսօր մենք միանում ենք ամբողջ աշխարհի հանրությանը՝ ոգեկոչելով Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի ամենազանգվածային վայրագության ժամանակ զոհվածների հիշատակը: Սկսած 1915 թվականից մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան աքսորի դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին։ Ամեն տարի, ապրիլի 24-ին, մենք անդրադարձ ենք կատարում ամերիկացի ու հայ ժողովուրդի ուժեղ և ամրացող կապին։ Մենք հպարտ ենք 1915թ․ Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի հիմնադիրների հսկայական ջանքերով, որոնք նշանակալից մարդասիրական օժանդակություն տրամադրեցին հայ փախստականներին, և շնորհակալ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք օժանդակեցին և կամավորագրվեցին՝ օգնելու համար տեղահանված հայերին։ Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի նստելու իրենց ցավալի պատմության հետ: Այսօր մենք հավատում ենք՝ դա մեր պարտականությունն է՝ հիշել նրանց, ովքեր տառապել են ու զոհվել, և վերահաստատում ենք մեր նվիրվածությունը՝ աշխարհում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության գործին»: |

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
15104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
12604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
12704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
14704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
12803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
14003.11.2026, 12:54
