Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից
![]() Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարև՛ ձեզ, հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հետևորդներ, Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ covid_19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ, ցավոք, պատասխանը դրական էր։ Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։ Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են ինձ համար և հոգեբանական աջակցություն են ցույց տվել։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանին և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանին, ինչպես նաև բուժքույրերի անձնակազմին՝ ջերմության, հոգատարության և իրենց գործին հավատարիմ լինելու համար»։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
