Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից. նախարարի պարզաբանումը
«Այն կազմակերպությունները, որոնք գործել են այս տարվա հունվարից, կառավարության հարկային ֆինանսական աջակցության առաջնահերթ կազմակերպությունների խմբում լինել չեն կարող: Սակայն նրանք մտնում են 5-րդ միջոցառման մեջ: Այն կազմակերպությունները, որոնք այս տարվա 1-ին եռամսյակի ընթացքում գործել են և մարտ ամսվա արդյունքներով չեն նվազեցրել իրենց աշխատակիցների քանակը և աշխատավարձի ֆոնդը, ապա ամեն 5 աշխատակցի հաշվով, մեկ աշխատակցի միջին աշխատավարձի չափով կհատկացվի որպես դրամաշնորհ՝ մեկանգամյա օգնություն: Եթե սկսնակ կազմակերպություն է և կարծում է, որ իր գործունեությունը կարող է որոշակի ճանապարհ անցնել և հաջողություններ ունենալ, կարող է դիմել Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության կենտրոն, մենք ունենք դրամային երաշխիքային ֆոնդ, և որոշակի վարկային միջոցներ հասանելի են դառնում նման կազմակերպությունների համար՝ առանց գրավային ապահովման»․ ապրիլի 9-ին նման պատասխան տվեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ այն հարցին ի պատասխան, թե կառավարությունից ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30