Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սիսիանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կանցկացվի ծառայողական քննություն

306
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 21:45
Սիսիանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կանցկացվի ծառայողական քննություն

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Սիսիանում տեղի ունեցած միջադեպով, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ կանցկացվի ծառայողական քննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հատուկ նոր ոստիկանապետի համար։
Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են»