Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը 3 քաղաքացու է ծեծել». Սրբուհի Գրիգորյան

331
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 20:30
«Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը 3 քաղաքացու է ծեծել». Սրբուհի Գրիգորյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հատուկ նոր ոստիկանապետի համար։
Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են։
Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից։
Սիսիանում մարդիկ ժամեր շարունակ դուրս են եկել փողոց։
Զբաղվեք այս խնդրով։
Սիրելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնի ձեզ վրա։
Ափսոս՝ Սիսիանում չեմ...
Հիմա նաև պաշտոնական գրություն կուղարկեմ»։