Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մերոնք հակառակորդին ճանաչում են, բայց «գարանտիա» չկա, որ երբեք չենք խաբվի». Արծրուն Հովհաննիսյան

359
Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 00:00
«Մերոնք հակառակորդին ճանաչում են, բայց «գարանտիա» չկա, որ երբեք չենք խաբվի». Արծրուն Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»-ի եթերում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից հետո չորս տարի անց արված հետահայաց վերլուծություններին:

Հովհաննիսյանը նշել է, որ իր համար ապրիլի 2-ը նշանակալի ու ցավոտ օր է՝ կապված շատ կարևոր հիշողությունների հետ: Նա ընդունել է, որ Զինված ուժերը դեռևս 2016-ի ապրիլին, երբ մարտական գործողություններն ավարտվել էին, ՊՆ Գլխավոր շտաբում ամեն ինչ վերլուծել են. «Մանրակրկիտ մասնագիտական վերլուծություն է կատարվել, թե մեր առավելությունները և բացթողումները որոնք էին: Բոլոր բանակները հաջողությունների կողքին ունենում են նաև բացթողումներ, դրանք կազմակերպչական են, տեխնիկական են, նաև մասնագիտական և կապված պատասխանատվության հետ: Այդ վերլուծությունները հիմք են հանդիսացել մեր մարտական պատրաստվածության զարգացման, կառուցվածքային փոփոխությունների և նաև սպառազինման առումով: Նոր տեսակի զինամթերք ենք ձեռք բերել, բայց բանակի զարգացման հիմքում միայն զենք-զինամթերքը չէ, որ ապահովում է բարձր մարտունակությունը և ժամանակի պահանջներին համապատասխան լինելը, այլ առաջին հերթին մեր մարտական պատրաստվածության գործընթացներն են, զորավարժությունները, որոնք միտված են բանակի մարտունակության շեշտակի բարձրացմանը...: Մերոնք հակառակորդին ճանաչում են, բայց «գարանտիա» չկա, որ երբեք չենք խաբվի»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: