Կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում գրիպից տասնապատիկ դանդաղ. ամերիկացի գիտնականներ
![]() Նախկինում անհայտ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 ատիպիկ թոքաբորբ, այժմ տարածված է գրեթե բոլոր երկրներում: Վարակվել է ավելի քան 500 հազար մարդ, մահացել՝ 20 հազարը: Ամերիկացի գիտնականները վերծանել են նոր տեսակի SARS-CoV-2-ի 8 շտամներն ու եկել եզրակացության, որ նրանց միջև տարբերությունները նվազագույնն են: «Վիրուսն այնքան դանդաղ է մուտացվում, որ նրա շտամները նման են իրար»,- ասել է Սան Ֆրանցիսկոյում Քալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Չարլզ Չիուն: Հաշվարկվել է, որ SARS-CoV-2-ը մուտացվում է 8-10 անգամ ավելի դանաղ, քան սովորական գրիպը: Առայժմ գիտնականները հայտնաբերել են 11 փոփոխություն 30 հազար նուկլեոտիդ զույգերի բազայի վրա: Սա խոսում է այն մասին, որ ախտանշաններն ու հիվանդության ընթացքի ծանրությունը կապ չունեն շտամի հետ: Հիվանդության ընթացքի ու ախտանիշերի տարբերությունները կապված են հիվանդների իմունային համակարգերի տարբեր վիճակներով: Ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի «թեթև տարբերակ» գոյություն չունի: Մուտացիայի դանդաղ տեմպերը հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ ներդրված պատվաստանյութերը հնարավորություն կտան պաշտպանվել այս վիրուսից տարիներ ու նույնիսկ տասնամյակներ շարունակ, կարծում են ամերիկացի գիտնականները: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
